տեսագիրք տեսագիրք

Բարի գալուստ Անահիտ Ցիցիկյանի պաշտոնական կայքէջ՝ մի անկյուն, որտեղ տեղեկություններ են միջազգային ճանաչման արժանացած՝ առաջին հայ ջութակահարուհու մասին: Վիրտուոզ մենակատարը բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 100 քաղաքներում, 40 տարի հանդիսացել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, իսկ որպես լրագրող՝ 300-ից ավելի հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ է: Այս ամենին զուգահեռ նա ողջ կյանքի ընթացքում զբաղվել է նաև գիտական բեղուն գործունեությամբ՝ վերականգնել և ներկայացրել հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը: Իր կյանքի վերջին 20 տարիներն Անահիտ Ցիցիկյանը նվիրել է հայկական երաժշտության հնագույն պատմության հիմնարար հետազոտություններին, ըստ էության հիմնելով հայկական երաժշտագիտության մի նոր ուղղություն «Երաժշտական հնագիտությունը»:

կենսագրություն կենսագրություն
երգացանկ երգացանկ
ձայնադարան ձայնադարան
մանկավարժ մանկավարժ

Կայքում ներկայացված են Անահիտ Ցիցիկյանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև տեղեկություններ նրա նվագացանկի, ձայնագրությունների, թողարկած ձայնասկավառակների, հոդվածների, հյուրախաղերի ու գիտաժողովների մասին: Ֆոտոսրահում կհանդիպեք հետաքրքրաշարժ պահերի ջութակահարուհու և նրա ժամանակակից արվեստագետների մասին, ում հետ նա համագործակցել է իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում:

«Նրա ջութակը կարծես շնչում էր, բաբախում, հառաչում ու ծիծաղում։ Աղեղը դողում էր, սրսփում․ մերթ կարոտով ու քնքշությամբ սահում էր լարերի վրայով, մերթ տագնապով թպրտում նրանց վրա, մերթ էլ զայրալից խփում, ասես կտրել էր ուզում հանդարտ լարերը ․․․»: - Սիլվա Կապուտիկյան

գիտնական գիտնական
գրքեր գրքեր
ֆոտոսրահ ֆոտոսրահ
օրագիր օրագիր

Ֆ Ո Տ Ո Խ Ր Ո Ն Ի Կ Ա

«Նրա ջութակի հիասքանչ ձայնը, մեղեդային դարձվածքի նրբորեն կառուցելու վարպետությունը, նվագի հզորությունն ու խորությունը, կատարման մասշտաբայնությունը` այս բոլորը բնորոշ են միայն տաղանդավոր կատարողին»։ - Մաքսիմ Շոստակվիչ