ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԵՂՆԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Արվեստագիտության թեկնածուական թեզ
Հայկական Գիտությունների Ակադենիայի Արվեստի Ինստիտուտ, Երևան, 1969 թ.
Հեղինակի կողմից. Ներկայացվող աշխատությունը հայկական երաժշտական մշակույթի մինչ այժմ չուսումնասիրված մի ասպարեզի` հայկական աղեղնային արվեստի առաջին հետազոտությունն է:
Գլուխ I. Հայկական կատարողական արվեստի ակունքները․
- Հայաստանում հայտնաբերված վաղ աղեղնային նվագարանների․ ջութակի նախնիների ուսումնասիրությունն ու նկարագրությունը: Համաշխարհային մշակույթում ջութակի հնագույն պատկերներից մեկը․ Դվինում հայտնաբերած X դարին պատկանող աղեղնային գործիքը և ջութակի հիշատակումը X դարի բանաստեղծ Գրիգոր Նարեկացու գործերում:
- Տեղեկություններ լարերի և պատմական նույն ժամանակաշրջանի Հայաստանում դրանց արտադրության մասին: Երաժշտական աղեղը միջնադարյան Հայկական մանրանկարներում:
- Երաժշտական գեղագիտության և կատարողական արվեստի խնդիրների ուսումնասիրություններն ըստ միջնադարյան հայ պատմիչների, գիտնականների, երաժիշտների աշխատությունների:
- Կատարողական արվեստի ընդլայնումն ու տարածումը միջին դարերում: Հայ երաժիշտների առաջին միավորումներն ու խմբակցությունները: Սայաթ-Նովան և իր հետևորդդները` աշուղական ավանդույթների պահպանողներն ու զարգացնողները:
- XVIII դարի մտավորականների համակողմանիությունը, տրակտատը երաժշտության մասին, պրոֆեսիոնալ կատարողական արվեստի զարգացումը:
Գլուխ II. Հայկական կատարողական արվեստի զարգացումը XIX դարում.
- Վիրտուոզ երաժիշտների`դասական արևելյան կատարողական արվեստի ներկայացուցիչների դիմանկարներ. Սեպուհ, Խուդավերդի, Թադևոս և այլն: Պրոֆեսիոնալ աղեղնային արվեստի ներկայացուցիչներ, ում կատարողական հմտությունները հարստացված էին եվրոպական տեխնիկայի տարրերով. Գրիգոր և Հարություն Սինանյաններ, Ահարոն Մսրլյան և այլոք:
- Առաջին հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն ու դրա նշանակությունը ողջ Մերձակա Արևելքի երաժշտական կյանքում:
Գլուխ III. Հայկական կատարողական արվեստի զարգացման երկու ճյուղերը․
- Արևմտահայկական ճյուղ. կապված եվրոպական կատարողական դպրոցների հետ և արևելահայակական. կապված ռուսական արվեստի հետ:
- Դիմանկարներ` Դավիթ Դավթյան (առաջին հայ դափնեկիրը, Բրյուսել, 1904թ.), Հայկ Կյուտենյան, Գիսակ Վրույր (Սեզար Թոմսոնի աշակերտը), Հովհաննես Նալբանդյան (Լեոպոլդ Աուերի աշակերտը) և ուրիշներ:
Վերջաբան․
Այստեղ ամփոփված է հայկական աղեղնային արվեստի զարգացման ընթացքը (մինչև խորհրդային շրջան), դրա դերն ու նշանակությունը Հայաստանի երաժշտական մշակույթում: