ԴՊՐՈՑ

Երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1987 թվականին` որպես Երևանի N21 երաժշտական դպրոց: 2007 թվականին այն վերանվանվել է հայտնի ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի անունով: Երաժշտական դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, հարվածային և ժողովրդական գործիքների, ինչպես նաև վոկալի, պարի և արվեստի բաժիններ: