
Անահիտ Ցիցիկյանի հիշատակին 1999 թվականին ստեղծվել է հիմնադրամ՝ աջակցելու Հայաստանում ակադեմիական երաժշտությանը։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել հայկական երաժշտությունը՝ աջակցել երաժիշտներին մասնագիտական կրթության և աշխատանքի մեջ, ստեղծել և իրականացնել մշակութային ծրագրեր և միջոցառումներ, խթանել հայկական երաժշտության ինտեգրումը համաշխարհային երաժշտությանը: