ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անահիտ Ցիցիկյանի կատարողական կարիերայի գագաթնակետը ХХ դարի 60-70-ականներն էին: Սակայն իր բազմաթիվ ելույթներից, ցավոք շատ չնչին քանակի տեսանյութեր են պահպանվել: Չնայած այդ ժամանակների Հայաստանի բուռն մշակութային կյանքին․ շատ քիչ նյութեր էին նկարահանվում:


1964 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը նկարահանեց մի կինոհամերգ (տեսաերիզ), որտեղ Անահիտ Ցիցիկյանը նվագում էր Կոմիտասի «Կռունկը»: Շատ շուտով այն դարձավ ոչ միայն ջութակահարուհու այցեքարտը այլև վերածվեց իսկական «հիթի»: Չնայած, որ այն ժամանակ տեսահոլովակը շատ հաճախ էին ցուցադրում հայկական հեռուստատեսությամբ, ցավոք այսօր այն նույնպես չի պահպանվել:


Մոսկվայում պահպանվել է «Կռունկի» մեկ այլ տեսագրություն, որը նկարահանել էր Համամիութենական «Էկրան» ստեղծագործական միավորումը Գառնիում (1973թ.): Եվս երկու համր տեսագրություն Անահիտ Ցիցիկյանի կատարումներով պահպանվել են ջութակահարուհու անձնական արխիվում. Արամ Խաչատրյանի N1 Պարը (1948թ.) սիրողական սև-սպիտակ ժապավենի վրա և Պոնսե-Կրեյսլերի «Էստերլիտան»: Արխիվում պահպանվել են նաև մի քանի այլ սիրողական նյութեր, որտեղ Անահիտ Ցիցիկյանը պատմում է իր կյանքի և ժամանակի մասին: Այդ ամենը վերականգնել, հնչունավորել և թվայնացրել է «Անահիտ» մշակութային հիմնադրամը:

Ֆրանց Շուբերտ. «Ավե Մարիա» (դաշնամուր՝ Էլեոնորա Ոսկանյան), 1965

Անտոնին Դվորժակ. «Գնչուական երգ», op. 55, 1958

Էրնեստ Բլոխ. «Իմպրովիզացիա»

Մանուէլ Պոնսե «Էստերլիտա»

Ֆրից Կրեյսլեր. «Վիենական կապրիս»

Էնրիկե Գրանադոս. «Իսպանական պար»

Կոմիտաս «Կռունկ»

Կոմիտաս «Քելեր-ցոլեր»

Մակար Եկմալյան «Պատարագից» (մշակումը՝ Էդ. Բաղդասարյան)

Անուշավան Տեր-Ղեվոնդյան «Ստրկուհիների պարը»

Երվանդ Սարդարյան. «Երևանյան էսկիզներ»

Տելեմակ Տեր-Ավետիսյան. «Արիա»

Արամ Խաչատրյան «Նոկտյուրն» (դաշն. Ն. Դանիել-Բեկ), 1958

Արամ Խաչատրյան «Պար» B-dur

Արամ Խաչատրյան «Երգ-Պոեմ» (դաշն. Ն. Դանիել-Բեկ), 1958

Էդուարդ Բաղդասարյան «Նոկտյուրն» (դաշնամուրի մոտ է հեղինակը)

Գեղունի Չտչյան. «Սկերցո» (դաշնամուրի մոտ է հեղինակը)

Նիկոլո Պագանինի. Սոնատ ջութակի և կիթառի համար. (Կիթառ – Լևոն Միքայելյան)

Էդուարդ Բաղդասարյան. «Ռապսոդիա» ջութակի և նվագախմբի համար: Համամյութենական Ռադիոյի և TV նվագախումբը Մաքսիմ Շոստակովիչի ղեկավարությամբ։

Էրիկ Հարությունյան. «Կոնցերտ-պոեմ» ջութակի և նվագախմբի համար։ Կատարում է Համամյութենական Ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբը Իգոր Բլաժկովի ղեկավարությամբ։

Գրիգոր Հախինյան. Ադաջիո «Աղթամար» բալետից, ջութակի և նվագախմբի համար: Համամյութենական Ռադիոյի և TV նվագախումբը Մաքսիմ Շոստակովիչի ղեկավարությամբ։

Գրիգոր Հախինյան. Պոեմ «Սայաթ-Նովայի» թեմաներով: Համամյութենական Ռադիոյի և TV նվագախումբը Մաքսիմ Շոստակովիչի ղեկավարությամբ։

Ի.Ս. Բախ. Կոնցերտ 2 ջութակի համար: Կատարողներ՝ Անահտ Ցիցիկքյն և Ժան Տեր- Մերկերյան։ Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ. ղեկ՝ Ռաֆայել Մանգասարյան։

Կարլ Շտամից. Սիմֆոնիա ջութակի և ալտի համար: Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ. ղեկ՝ Ռաֆայել Մանգասարյան