ՎԻՆԻԼ

ԽՍՀՄ-ում 60-ական թվականներին թողարկվել են Անահիտ Ցիցիկյանի 4 (չորս) վինիլային սկավառակ:


I սկավառակ․ «Հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ ջութակի և նվագախմբի համար»․ Այն ներառում էր երիտասարդ հեղինակների նոր գործեր: Դրանցից երկուսը` Էդվարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան» և Էրիկ Հարությունյանի «Կոնցերտ-պոեմը» նվիրված էին ջութակահարուհուն որպես այդ գործերի համահեղինակ և առաջին կատարող: Ձայնագրությունն իրականացվել էր Մոսկվայում, ԽՍՀՄ Ռադիոյի և Հեռուստատեսության նվագախմբի հետ Իգոր Բլաժկովի և Մաքսիմ Շոստակովիչի ղեկավարությամբ: Ահա թե ինչ է գրել այդ ձայնասկավառակի անոտացիայում երաժշտագետ, «Սովետական երաժշտական հանրագիտարանի» խմբագիր Ի.Մ. Յամպոլսկին. «Այս ստեղծագործություններում կենդանանում է հայկական մեղեդիների հմայքը իր յուրօրինակ ներդաշնակությամբ, կոլորիտի արևային պայծառությամբ և քմահաճ ռիթմով, որոնք արտացոլվում են հարուստ վիրտուոզ գործիքային ֆակտուրայում: Անահիտ Ցիցիկյանը գերազանցորեն է փոխանցում հայ կոմպոզիտորների երաժշտության էմոցիոնալ հագեցածությունն ու գունագեղ երանգները, ջերմ քնարականությունն ու կրակոտ էությունը»:


II սկավառակ․ «Հայաստանի հին և ժամանակակից մեղեդիները»․ Այստեղ տեղ է գտել Միջնադարից մինչև մեր օրերի հայկական երաժշտությունը յուրահատուկ դուետի` ջութակի և երգեհոնի կատարմամբ (երգեհոնահար Արթուր Ադամյան): Ձայնագրվել է Ռիգայի Դոմսկի տաճարում:


Մնացած 2 սկավառակները հավաքական են, որտեղ այլ կատարողների հետ Անաիտ Ցիցիկյանը ներկայացնում է Էրիկ Հարությունյանի «Կոնցերտ-պոեմը»:


Սկավառակներն արժանացել են Հայաստանյան և արտերկրի քննադատների բարձր գնահատանքին: Արձագանքներ են հասնում նույնիսկ հեռավոր Ճապոնիայից: Անսպասելի մի նամակ է հղում նաև ճապոնական Հրատարակչական Միավորման ղեկավար, «Ով ո՞վ է երաժշտության բնագավառում» հանրագիտարանի հեղինակ պարոն Ֆ. Ֆուջիտոն: Նա այնքան էր հմայված ջութակահարուհու նվագով և նրա ջութակի հզոր ձայնով, որ որոշել էր ընդգրկել նրա անունը հանրագիտարանում: Հետաքրքիր է, որ լիովին վստահ լինելով, թե կատարողը տղամարդ է, նա կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանին ուղղված նամակում գրում է. «Պարոն Անահիտ Ցիցիկյանին փոխանցեք իմ խնդրանքն ուղարկել իր տվյալները հանրագիտարանում ընդգրկելու նպատակով»:

«ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՋՈՒԹԱԿԻ ԵՎ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ»


Թողարկվել է «Մելոդիա» համամիութենական ձայնագրման ստուդիայում


I կողմ

  • Էրիկ Հարությունյան․ Կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար
    Կատարում են. Անահիտ Ցիցիկյանը և Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Իգոր Բլաժկով (1962)
  • Էդվարդ Բաղդասարյան․ Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար
    Կատարում են. Անահիտ Ցիցիկյանը և Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Մաքսիմ Շոստակովիչ (1972)


II կողմ

  • Գրիգոր Հախինյան․ Պոեմ Սայաթ-Նովայի թեմաներով
    Կատարում են. Անահիտ Ցիցիկյանը և Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Մաքսիմ Շոստակովիչ (1972)
  • Գրիգոր Հախինյան․ Ադաջիո «Ախթամար» բալետից
    Կատարում են․ Անահիտ Ցիցիկյանը և Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Մաքսիմ Շոստակովիչ (1972)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ և ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ ՋՈՒԹԱԿԻ ԵՎ ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՐ»


Ձայնագրվել է Ռիգայի Դոմսկի տաճարում (1976), թողարկվել է «Մելոդիա» համամիութենական ձայնագրման ատուդիայում


I կողմ

  • Մակար Եկմալյան․ Պատարագից (մշ. Էդվարդ Բաղդասարյանի)
  • Ներսես Շնորհալի․ Մեղեդի «Առավոտ լուսո» շարականներից
  • Էդվարդ Բաղդասարյան․ Միջնադարյան մեղեդի
  • Կոմիտաս․ «Ծիրանի ծառ»
  • Կոմիտաս․ «Կռունկ»


II կողմ

  • Մելիք Մավիսակալյան․ Սոնատ ջութակի և երգեհոնի համար, Moderato, Vivo
  • Էրիկ Հարությունյան․ Սոնատ ջութակի և երգեհոնի համար
    Կատարում են` Անահիտ Ցիցիկյանը․ Ջութակ, Արթուր Ադամյանը․ Երգեհոն

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»


Թողարկվել է «Մելոդիա» համամիութենական ձայնագրման ատուդիայում


  • Էդվարդ Միրզոյան․ Սիմֆոնիա լարային նվագախմբի և թմբուկների համար
    Կատարում է․ Մոսկվայի պետական Ֆիլհարմոնիկ նվաախումբը, դիրիժոր` Կիրիլ Կոնդրաշին
  • Էրիկ Հարությունյան․ Կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար
    Կատարում են․ Անահիտ Ցիցիկյանը և Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսոըթյան սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Իգոր Բլաժկով (1962)

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»


Թողարկվել է «Մեժդունարոդնայա կնիգա» հրատարակչությունում


  • Ավետ Տերտերյան․ «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարք
    Կատարում են. Իզաբելլա Այդինյանը (սոպրանո), Միհրան Երկաթը (բարիտոն) և Համամիութենական ռադիոյի օպերային սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Նիկոլայ Յարվի
  • Էրիկ Հարությունյան․ Կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար
    Կատարում են. Անահիտ Ցիցիկյանը և Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսոըթյան սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Իգոր Բլաժկով (1962)